Հայ բժիշկը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր
Նոբելյան կոմիտեն բժշկագիտության բնագավառում 2021 թվականի մրցանակը շնորհել է գիտնականներ Դևիդ Ջուլիուսին և Արտեմ Պատապուտյանին, որոնք ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմներն զգում ջերմությունը. հայտնում է «РИА Новости»-ն:
Նրանք ժամանակին հայտնաբերել են մոլեկուլներ, որոնք արձակում են կենսաքիմիական ռեակցիաներ, որոնք հանգեցնում են տաքության, ցրտի կամ հպումների զգացման:
Ջուլիուսը ծնվել է 1955 թվականին Նյու Յորքում, դոկտորական աստիճան է ստացել 1984 թվականին Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում, իսկ հետագայում տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ և աշխատում Է մինչ օրս:
Պատապուտյանը ծնվել է 1967 թվականին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում, իսկ այնուհետև տեղափոխվել է Լոս Անջելես: Այնտեղ նա ատենախոսություն է պաշտպանել Կալիֆոռնիայի Փասադենայի Տեխնոգիական ինստիտուտում: Այժմ գիտնականն աշխատում է Կալիֆոռնիայում Լա Հոյայի Scripps Research ամերիկյան ոչ առևտրային բժշկագիտական հետազոտական կենտրոնում, հաղորդել է «РИА Новости»-ն: