Վանաձորի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 1-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցում հայտանբերվել և Տարոնի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Վահե Գ.-ն, որը ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի (Կաշառքի միջնորդությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Առանց խափանման միջոցի:
Վահե Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: