Տավուշի մարզի դատախազը երկուական ավտոմեքենա և առանձնատուն ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, ով հունվարին էր այս պաշտոնում նշանակվել, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Գրիգորյանին է պատկանում մեկ հողամաս, երկու առանձնատուն և մեկ արտադրական նշանակության շինություն: Որպես շարժական գույք է հայտարարագրված երկու ավտոմեքենա՝ «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I» և «VAZ 21213» մակնիշների:
Դատախազի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 11 միլիոն 500 հազար դրամ և 6 հազար ԱՄՆ դոլար: Մինչ դատախազի պաշտոնում նշանակվելը եկամուտներ չի ունեցել:
Նշենք, որ Վիկտոր Գրիգորյանը մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում