Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր, սեպտեմբերի 27-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հեռանկարների շուրջ: