Ալիև․ «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով հանգուցյալին, թող հարություն տա իր տարածքում»
Ադրբեջանի նախագահն այսօր հանդես է եկել ուղերձով, որում հերթական անգամ հայտարարել է, թե ղարաբաղյան խնդիրը վերջնականապես կարգավորված է:
«Լեռնային Ղարաբաղ» անվանումով վարչական տարածք չկա, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով հանգուցյալին, ապա թող դա անի իր տարածքում՝ իր տարածքում ստեղծի հանրապետություն, հասարակություն, որը կոչվում է «Լեռնային Ղարաբաղ», և մենք կճանաչենք այն: Բայց ո՛չ Ադրբեջանում:
Այդ հարցը լուծված է, դա ասում եմ ես` Ադրբեջանի նախագահը, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Յուրաքանչյուր ոք պետք է հաշվի նստի այս խոսքերի հետ», - ասել է Իլհամ Ալիևը: