Ճաճոյի Էդոյի որդին դաժան ծեծի է ենթարկել կնոջն անգամ երեխաների ներկայությամբ, դեպքին նախորդող պահին՝ ևս (Լուսանկարներ)
Pastinfo.am-ը գրում է.
Քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել նաև սպանվածի կնոջ նկատմամբ, քանի որ նրա մարմնի վրա ևս առկա են եղել բռնության հետքեր: Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման՝ այդ մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին. 33-ամյա Տիգրան Մարտիրոսյանի վրա «Մակարով» տիպի ատրճանակից արձակվել է 7 կրակոց, կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստանալու հետևանքով տղամարդը մահացել է:
Հարևանների խոսքով այս ընտանիքում վիճաբանությունն ու ծեծը պարբերական բնույթ է կրել, ամուսինը տարիներ շարունակ ծեծել ու նվաստացրել է կնոջը։
Դեպքի օրը ևս ամուսինը ծեծել է կնոջը, և նրան անգամ հետ չի պահել մանկահասակ երկու երեխաների ներկայությունը:
Մեր տեղեկություններով՝ երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, նրանց տունն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, գետնին հայտնաբերվել են ափսեներ, աթոռները և սեղանը գետնին շպրտված են եղել, ինչը փաստում է, որ դեպքին նախորդող պահերին ամուսինների միջև թեժ վիճաբանություն է եղել:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում