Մաքսակետի ձերբակալված պետը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի հովանավորյալի հովանավորյալն է
Armtimes.com-ը գրում է.
Այսօր ՀՀ դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի պետը, սակայն հաղորդագրության մեջ անունը նշված չէ: Ձերբակալվածը Երեմ Մարգարյանն է: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել է 2016 թվականին դեկտեմբերի 2-ին: Մարգարյանը մաքսային ծառայության հնաբնակներից է եւ մինչ մաքսակետի պետ նշանակվելը բարձր պաշտոններ է զբաղեցրել մաքսային ծառայությունում:
Ըստ մամուլի հրապարակումների, իր կարիերայի համար Երեմ Մարգարյանի պարտական է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանին: Հենց վերջինս է եղել նրա հովանավորը տարիներ շարունակ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարում` Սերժ Սարգսյանից հետո Վաչե Ղազարյանը, Արտաշես Բեյբությանը, Երեմ Սարգսյանը