Հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները շարունակվում են
ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում սեպտեմբերի 23-ին ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն իրականացրել են հարձակողական գործողություններ։
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտները հայտնաբերելուց հետո, կիրառելով դարանակալման և այլ հնարքներ, անձնակազմը հարձակվել է հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ներխուժել հրամանատարական կետ և առգրավել կարևորագույն փաստաթղթեր, ապա տեղանքի կրակակետերը ոչնչացնելով՝ վերադարձել է ելման դիրքեր։