Օլիգարխիան պատրաստվում է զոհերի
Լրագիր\ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումների հեռանկար կա, չտեսնելու տրվեց Հայաստանի իշխանությունների կողմից:
Դեսպանը, հայտարարելով ամերիկյան ընկերությունների հետաքրքության մասին, ասել է, որ Հայաստանից ընդամենը ներդրումների անվտանգության եւ հավասար մրցակցային պայմանների երաշխիքներ են պահանջվում:
Հայաստանում, որտեղ ամեն ինչ բաժանված է մինչեւ վերջ, իշխանությունը կարող է ներդրումներ թույլ տալ «միայն իր հաշվին»: Ներդրումներ ներգրավելու համար իշխանության ներկայացուցիչները ստիպված են լինելու «սեփականից» ինչ-որ բան զոհաբերել, իսկ նրանք պատրաստ չեն դրան: Առավել եւս, որ Հայաստանում սեփականություն հասկացությունը խիստ հարաբերական է:
Արեւմուտքում գոյություն ունեցող հավասար մրցակցության մոդելը ձեռք չի տալիս օլիգարխիային: Մյուս կողմից, Հայաստանը չի կարող իրեն արաբական մոդել թույլ տալ, երբ ներդրումները թույլատրվում են սեփականության ու եկամուտների համատեղ տիրապետման պայմանով: Հայաստանին այս մոդելը չի համապատասխանում, որովհետեւ սեփականության իրավունքն ամրագրված է ոչ թե օրենքով եւ պետությամբ, այլ լատենտ պայմանավորվածություններով, որոնք միշտ կարելի է խզել: Կասկածելի սեփականության դեպքում համատեղ ներդրումներ, որպես կանոն, չեն արվում:
շարունակությունը՝ կայքում