Թուրքիան ծրագրում է լրացուցիչ զորքեր ուղարկել Սիրիա՝ Էրդողանի և Պուտինի հանդիպմանն ընդառաջ
Թուրքիան ծրագրում է ավելի քան 1000 զինվորականի ուղարկել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջան՝ Իդլիբ նահանգում վերահսկողության մակարդակը բարձրացնելու նպատակով:
Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով թուրք պաշտոնյաներին, Անկարան այսպիսով ցանկանում է կանխել սիրիացի փախստականների հոսքը, որն, ըստ թուրքական կողմի, մեծացել է վերջին ամիսներին:
Գործակալությունն ընդգծում է, որ լրացուցիչ ուժերն Իդլիբ են ուղարկվում Թուրքիայի, ՌԴ և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպմանն ընդառաջ, որը պետք է կայանա սեպտեմբերի 29-ին: