Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել
Իրավունք

ՀՀ նախագահի ղեկավարած հիմնադրամի աշխատակցի պայմանագիրը խզել են ՊՆ-ի կողմից զորահավաքի հայտարարման ընթացքում․ Բաց նամակ՝ Արմեն Սարգսյանին

Հատուկ մանկավարժ Դավիթ Հարությունյանը, որը մոտ 4 տարի աշխատել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «Երևան իմ սեր» հիմնադրամում, բաց նամակ է հղել ՀՀ նախագահին, որում նշում է, որ իր հետ պայմանագիրը խզել են, ընդորում՝ ՊՆ-ի կողմից զորահավաքի հայտարարման ընթացքում: Ըստ նրա՝ աշխատակիցների արտահոսք կա, որի մասին հիմնադրամի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը տեղյակ չէ: Բաց նամակը ներկայացնում ենք ստորև․ 

«Քանի որ ՀՀ նախագահ, «Երևան իմ սեր» հիմնադրամի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանին իր իսկ ենթակաները դարձնում են անձեռնմխելի անձ, ուստի ես՝ Երևան իմ սեր հիմնադրամի Լուսէ սոցիալ-վերականգնողական կենտրոնում մոտ 4 տարի աշխատած մասնագետս, որոշեցի այս կերպ՝ հրապարակային տեղեկացնել Հանրապետության նախագահին և բոլորին, թե իրականում ինչ է կատարվում  բարի համբավ ունեցող Լուսէ կենտրոնում՝ հույս ունենալով, որ Արմեն Սարգսյանն անձամբ հետամուտ կլինի խնդիրների կարգավորմանը:

Իմ աշխատանքային /քաղիրավական/ պայմանագիրը խզվել է ՊՆ-ի կողմից զորահավաքի հայտարարման ընթացքում:

Եղել են աշխատավարձից պահումներ՝ սկսած 3 հազար դրամից: Դրանք կրել են պարբերական բնույթ և կան գրավոր ապացույցներ: Անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել: Աշխատել ենք տոնական, հանգստյան և կամ ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև արտաժամյա և մեզ չեն վճարել դրա դիմաց, այսինքն՝ վճարվել ենք սովորականի պես։

Ինձ և այլ աշխատակիցների ուղարկել են հարկադիր պարապուրդի, փոխարենը կենտրոնի տնօրենն ընտրողաբար աշխատանքի է կանչել բացառապես իր հետ մտերիմ աշխատակիցներին:

Առկա է աշխատակիցների արտահոսք, մասնագետների քանակի կրճատում: Օրինակ հիմա աշխատում է ընդամենը մեկ էրգոթերապիստ՝ նախկին երեքի փոխարեն, այն էլ՝ ոչ ամբողջ դրույքով: Երևան իմ սեր հիմնադրամի Լուսէ կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանն աշխատանքից ազատում է երեխայի իմացական ոլորտի զարգացման համար պատասախանատու հատուկ մանկավարժին, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել Լուսէ կենտրոն այցելող երեխաների ծնողների մոտ: Ծնողների դժգոհություններն ապացուցող բազմաթիվ նամակագրություններ կան: Ավելին՝ կան ծնողներ, ովքեր պատրաստ են նույնիսկ տեսախցիկների առաջ խոսել բոլոր այն խնդիրների մասին, որոնք վերջին ամիսներին նկատում են Երևան իմ սեր հիմնադրամի մանկական կենտրոնում: Երաժշտության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետը ևս լքեց Լուսէ կենտրոնը և հիմա բոլորովին նոր աշխատակցի են ընդունել աշխատանքի: Հոկտեմբերի 1-ին հերթական մասնագետն է հեռանում աշխատանքից: Ի դեպ, բոլորին զգուշացնում են՝ եթե դժգոհեք, միանաք նախագահին ուղղված նամակին, իրավական լուրջ խնդիրներ կունենաք: Կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանը մեզ անվանում է բոնբոներկայով աշխատող մասնագետներ, բայց ծնողները պնդում են, որ ավելի մեծ տուփով շոկոլադներ էլ տալիս են հենց Գոհարին, նաև՝ գյուղից բերված խնձոր, տորթեր, նվերներ և այլն։

Երեխաների հետ աշխատող և որևէ մասնագետ չունի անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ, որը պարտադիր է տվյալ ոլորտում աշխատողների համար:

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի, ՀՀ կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցի ժամանակ Զատիկ՚ երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ից երեխաներ են տեղափոխում Լուսէ կենտրոն, որպեսզի ՀՀ նախագահի տիկնոջը, դեսպաններին, նախարարներին ու պատգամավորներին  ցույց տան մասնակից երեխաների մեծ քանակ՝ թե իբր Լուսէ կենտրոնում այս պահին այդքան երեխա է սոցիալ-վերկանգնողական ծառայություն ստանում: Իսկ թե ինչու հենց Զատիկից, որովհետև այնտեղի ղեկավարությունը Գոհար Գալստյանի հետ բավական մտերիմ է:

Խնդրել եմ տեղեկանք տրամադրել աշխատանքի վայրից, չեն տրամադրել՝ Երևան իմ սեր հիմնադրամի փոխտնօրենը պատճառաբանել է՝ տեղեկանք կտրամադրենք միայն այն դեպքում՝ եթե ստորագրես պայմանագրի լուծման համաձայնագիրը։

Կան հեռախոսային ձայնագրություններ, որտեղ Գոհար Գալստյանը ծնողին ստում է, թե ես մեկնել եմ Հայաստանից, ունենք փոխադարձ համաձայնություն՝ պայմանագրի լուծման մասին:

2020թ-ի ձմռանը Գոհար Գալստյանը ստիպել է նամակ գրել Երևան իմ սեր հիմնադրամի այն ժամանակվա տնօրեն Արշակ Կարապետյանի դեմ: Ես հրաժարվել եմ ստորագրել այդ նամակի տակ, որից հետո լարվեցին Գոհար Գալստյանի հարաբերություններն իմ և նամակին չմիացած այլ աշխատակիցների հետ:Նամակը ևս կարող եմ տրամադրել:

Երբեմն մեկ երեխան ստանում է նախատեսվածից ավելի՝ մի քանի եռամսյակ ծառայություններ, իսկ որոշ երեխաներ սպասում են տարիներ շարունակ, սակայն Մարդու իրավունքների պաշտպանին կամ որոշ պաշտոնատար անձանց դիմելուց հետո, խնդիրը լուծվում է և հնարավորություն են ստանում օգտվել թերապևտիկ ծառայություններից։ Փոխարենը Լուսէ կենտրոնի տնօրենը Երևան իմ սեր հիմնադրամն ընտանեկան հանգստի հրաշալի վայր է դարձրել: Ընտանիքի 4 անդամները՝ ներառյալ 3 երեխաները հաճախ են լինում հիմնադրամում, ուտում են, ժամանակ են անցկացնում, օգտագործում կենտրոնի ռեսուրսները, խաղերը, նույնիսկ քնում, երբեմն նաև՝ դայակի հետ։

Խնդիրների  մասին տեղյակ է եղել Երևան իմ սեր հիմնադրամի տնօրեն Գագիկ Արզումանյանը, որը նախկինում եղել է Ֆինանսների փոխնախարար, բայց նաև նրա անունը կապված է  Թեղուտի հանքավայրի շահագործման և ծառահատման հետ և հիմնադրամում ասում են, թե Գագիկ Արզումանյանը համակարգում է ՀՀ նախագահին պատկանող հայաստանյան բիզնեսները, դրա համար էլ հիմնադրամում առհասարակ չի լինում, ուստի նրան նամակ գրեցի, բայց Արզումանյանը նույնիսկ իրեն ուղղված իմ գրավոր որևէ նամակին չի պատասխանել այդ թվում՝ փոստային ծառայության պատվիրված նամակին: Խնդիրների մասին տեղյակ են նաև հիմնադրամի փոխտնօրենը,  կենցաղային հարցերով զբաղվող Կարեն Տեր-Մարտիրոսյանը և Արմեն Սարգսյանի գրասենյակի քարտուղարուհի Նաիրա Մակարյանը:

Երբ հիմնադրամի ղեկավարությանը տեղեկություններ են հասել, որ մտադիր եմ նախագահին դիմել բաց նամակով, փորձում են Լուսէ կենտրոն այցելող երեխաների ծնողներին հրավիրել, զրուցել, որ հանկարծ չդժգոհեն: Անգամ ջրծաղիկով հիվանդ երեխային են հրավիրում՝ ինչ-որ տեսանյութում նկարահանվելու պատրվակով:  

Հարգելի պարոն նախագահ՝ նամակում նշված բոլոր խնդիրների ապացույցները կարող եմ ներկայացնել: Խնդրում եմ ընթացք տալ այս նամակին»: