Վանդալիզմի դեպք՝ Կոտայքի մարզում
Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։
Այս մասին ասված է Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայության հաղորդագրության մեջ։
«Հարգելի հայրենակիցներ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են, պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է»,- ասված է գրառման տեքստում։