ԱՄՆ-ն ֆինանսավորել է Ռուսաստանում ընտրությունների վարկաբեկումը. հայտարարություն Պետդումայում
Պետդումայի պատգամավոր Վասիլի Պիսկարյովը խոսել է Ռուսաստանում ընտրությունները վարկաբեկելու ԱՄՆ-ի հատուկ գործողության մասին: Նրա խոսքերը մեջբերում է «РИА Новости»-ն:
«ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ կապված օտարերկրյա գործակալին՝ «Գոլոս» շարժմանը ամերիկյան հասարակական կազմակերպությունները լրացուցիչ միջոցներ են հատկացրել Ռուսաստանի Դաշնությունում ընտրությունների արդյունքները վարկաբեկելու հատուկ գործողություն իրականացնելու համար»,- ասել է պատգամավորը:
Պիսկարյովը հավելել է, որ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է ԿԸՀ-ին:
Նրա խոսքով՝ քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո զանգվածային քարոզարշավ է սկսվելու՝ ընտրությունները չճանաչելու և արդյունքները վիճարկելու համար:
Ավելի վաղ ԱԳՆ-ն խոստացել էր քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ընտրություններին ԱՄՆ-ի միջամտության ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Պետդումայի ընտրություններն անցկացվում են սեպտեմբերի 17-19-ը: