Արթուր Վանեցյանը ստացած պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր որպես պարգեւավճար ստացած 365 հազար դրամը փոխանցել է զինվորների բուժօգնության համար։
«Ի կատարումն «Պատիվ ունեմ» խմբակցության որոշման Արթուր Վանեցյանը այսօր ստացած պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին»,- հայտարարել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։