Իրենց չափից դուրս լկտի են պահել, զենքերով հարվածել են մեքենային. Որոտանում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան
Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում երեկ ադրբեջանցիները զինվորներին հաց հասցնող մեքենա են կանգնեցրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
«Գումար չեն պահանջել, բայց իրենց չափից դուրս լկտի են պահել։ Զենքերով հարվածել են մեքենային, դռներն են բացել, կոպիտ ձևով մեքենան են ստուգել, բայց մեր տղաները չեն իջել մեքենայից»,- պատմեց Կարեն Քոչարյանը։
Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ ադրբեջանցի զինվորները մեքենան կանգնեցրել են մոտավորապես 10-15 րոպե, մինչև ռուս սահմանապահների գնալը. «Մեքենան անցել է ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ, քանի որ վարորդը հրաժարվել է առանց ուղեկցության գնալ»,- նշեց փոխքաղաքապետը: