Արտակ Մանուկյանը կդառնա Կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացվել է իմքայլական նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանի թեկնածությունը:
Հարցն այսօր քննարկվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Արտակ Մանուկյանի թեկնածությանը: Ձայները բաշխվեցին 4 կողմ, 1 դեմ:
Առաջիկայում խորհրդարանը փակ քվեարկությամբ կկատարի ընտրություն։