Ծրագրված է եղել միայն Դոն Պիպոյի սպանությունը, իսկ խմբին բացահայտել են հենց նրա կողմնակիցները
Aysor.am-ը գրում է.
Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի կամ ինչպես առավել հայտնի է Դոն Պիպոյի նախապատրաստվող սպանության մասին Aysor.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեր տեղեկությունների՝ իրականում, նախապատրաստվել է միայն Դոն Պիպոյի սպանությունը, և այն տեղեկությունները, որ մտադիր են եղել սպանել նաև մեկ այլ հեղինակություն՝ Վստերչի Ապերին, իրականությանը չեն համապատասխանում:
Aysor.am-ի աղբյուրը հաղորդում է նաև, որ սպանությունը նախապատրաստող խմբին առաջինը բացահայտել են հենց Դոն Պիպոյի կողմնակիցները, և միայն դրանից հետո այդ գործով զբաղվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում