Ալեն Սիմոնյանը «հնարած» որակեց ՄԻՊ-ի զեկույցում հայ գերիների խոշտանգումների մասին ներկայացված տեսարանները (տեսանյութ)
«Հայաստանում իշխանությունը զավթածներն ամեն գնով ցանկանում են ստեղծել ճշմարտության սով և ճգնաժամ»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը և հավելեց, որ իշխանությունը ճշմարտությունը թաքցնում է և ստեղծում զուգահեռ կեղծ իրականություն:
«Մինչ իշխանազավթումը հայ հասարակության համար անհնար կլիներ պատկերացնել, որ հայկական գյուղերի անունները Հայաստանի կառավարական կենտրոնակայանից՝ կառավարության շենքից հնարավոր կլիներ լսել ադրբեջանական անուններով»,- հայտարարեց Մկրտչյանը:
Նա հիշեցրեց, որ վարչապետի աթոռը զավթած անձնավորությունը, այլ իշխանավորներ հայտարարում էին, որ գերիները կարող են մի երկու ամիս էլ մնալ բանտում, մյուսն էլ հայտարարում էր, որ Բաքվի բանտում ավելի լավ կնայեն գերիներին, քան Հայաստանում:
«Ինչպես իրենք կասեին՝ սա լկտի սուտ է՝ անմարդկային է ու ցինիզմ»,- հայտարարեց Աննա Մկրտչյանը և կարդաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի այն հատվածը, որում ներկայացվում է Բաքվի բանտերում հայ գերիների խոշտանգման մանրամասները:
Նա զարմանքով նկատեց, որ այդքան փաստերից հետո ՀՀ իշխանությունները դրական ազդակ են տեսնում Բաքվում:
Ելույթի ավարտին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ինչ պետք էր խոշտանգումների մասին «հնարած» տեսարանների մասին ՀՀ ԱԺ-ում հնչեցնել: