Երևանում տեղի ունեցած 2 հեղինակությունների մահափորձը խորը արմատներ ունի. ուր են տանում հետքերը
Newsbook.am-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ երեկ մահափորձ է իրականացվել միանգամից երկու հեղինակությունների նկատմամբ: Հրապարակման համաձայն, այս անգամ թիրախում են եղել Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ինչպես նաև Արամ Վարդանյանը՝ Վստրեչի ապերը:
ArmLur.am-ին դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություններով, թիրախում եղել է ոչ այնքան Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն, այլ Արամ Վարդանյանը` Վստրեչի ապերը:

Ըստ ամենայնի, այսօր տեղի ունեցած մահափորձն իրականում խորը արմատներ ունի, որը գալիս է դեռ 2007 թվականից: Մասնավորապես, ըստ այդ ժամանակ շրջանառվող տեղեկությունների, Արամ Վարդանյանն ընկերների հետ նկատել են, որ պայթուցիկ է նետվում, և փորձել են ատրճանակով պաշտպանվել: Եվս մեկ անգամ մահափորձ էլ ծրագրված է եղել Արամ Վարդանյանի հոր քառասունքի արարողության օրը: Այս իրադարձությունը հանցավոր աշխարհում սրբապղծություն էր որակվել։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում