Թիրախը եղել է Դոն Պիպոն. քիլլերը տուն է վարձակալել նրա տան հարևանությամբ
Տեղեկացրել էինք, որ մահափորձ է իրականացվել միանգամից երկու հեղինակությունների նկատմամբ: Գրել էինք նաև, որ այս անգամ թիրախ են ընտրվել Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ինչպես նաև Արամ Վարդանյանը՝ Վստրեչի ապերը: Մահափորձի արդյունքում, մեր տեղեկություններով, հայտնի հեղինակությունները չեն տուժել:
Տեղի ունեցածի առիթով NewsBook-ին հաջողվեց նոր մանրամասներ իմանալ: Չարագործների հիմնական թիրախը եղել է Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: Վերջինս ծնվել ու մեծացել է, ըստ այդմ՝ հայրական տունը պահպանել է Էջմիածնում, որտեղ էլ նա մեծ հեղինակություն է վայելում: Չնայած այն բանին, որ Դոն Պիպոն այսօր ապրում է Իտալիայում, այնուամենայնիվ, Էջմիածին քաղաքում նրա տունը պահպանվում է, և հայրենիք վերադառնալիս նա ապրում է իր տանը: Հավելենք, որ Արթուրի՝ Հռոմում գտնվող 4,8 հեկտարանոց վիլլան ժամանակին եղել է Իտալիայի նախագահի ռեզիդենցիան: Էջմիածնի տունը ևս քաղաքի լավագույն առանձնատներից է համարվում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում