Նոր պատերազմ կլինի՞. ինչ է սպասվում սեպտեմբերի 16-17-ին
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.
Սյունիքի մեր աղբյուրները փոխանցում են, որ սահմանին լարվածությունը խիստ մեծացել է։ Ադրբեջանական զինուժ է կուտալվում Սեւ լճի մոտակայքում։ Զինվորականները տեղեկատվություն ունեն, որ սեպտեմբերի 16-17-ին՝ երբ Ռուսաստանը հիմնովին տարված կլինի խորհրդարանական ընտրություններով թուրք-ադրբեջանական զինուժը պատրաստվում էնոր ռազմական սադրանքի։ Ծրագիրը հետեւյալն է՝ Սեւ լճի հատվածում ճեղքում իրականացնել եւ Արդբեջան-Թուրքիա միջանցքի երազանքը դարձնել իրականություն։ Մեր տեղեկություններով, Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը վրդովված է այս հանդգնության վրա եւ փորձում է ամեն գնով կանխել այս ծրագիրը։ Դա է պատճառը, որ շուտափույթ Հայաստան է տեղափոխվել մարտական մեծ փորձ ունեցող հրամանատարը՝ Կոսոբոկովը, Սյունիքում է գտնվում Գյումրիի 102 ռազմաբազայի ղեկավարությունը եւ մեծ քանակի զենք-զինամթերք է տարվել Սյունիք։
Բացի այդ, մեր տեղեկություններով, Ռուսաստանը որոշ նախապատրաստական գործողություններ ձեռնարկել է նաեւ Արդբեջանի հյուսիսային հատվածում՝ սահմանակից Դաղստանում է գտնվում Ռուստամ Մուրադովը եւ մեծ քանակի ռուսական զինուժ է տեղափոխվել Դաղստան՝ Ադրբեջանի սահմանակից հատված, որպեսզի եթե Սեւ լճում սադրանքի գնան, սադրիչները պատասխան հարվածներ ստանան այլ հատվածներից եւս։ Հայկական բանակը եւս բերվել է մարտական պատրաստության։