Արամ Աթեշյանը հրաժարական տվեց
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր հրաժարական է տվել. տեղեկացնում է «Ակօս»-ը: Այսպիսով` կարելի է տրված համարել Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացի մեկնարկը:
Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է 2008թ.-ից և նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքը տևական ժամանակ է՝ պահանջում էր նոր ընտրություններ: