Եվս մեկ անգամ նշեմ՝ ուսումնական տարին սկսում ենք առկա ամենօրյա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ. ԿԳՄՍ փոխնախարար
Սիրելի սովորողներ, մանկավարժներ, տնօրեններ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա առիթով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և պարզաբանել կրթական գործընթացի իրականացման վերաբերյալ իրեն ուղղված հարցերը:
«Քանի որ զանգերն ու նամակները չեն դադարում, ևս մեկ անգամ նշեմ, որ ուսումնական տարին սկսում ենք առկա ամենօրյա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ։