Հայկական բանակը պատրաստվում է
ԼՐԱԳԻՐ / Այսօր Հայաստանի Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել՝ նվիրված բանակային կարգապահության ամրապնդմանը եւ մարտական հերթապահության կազմակերպման որակի բարձրացմանը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հանձնարարել է շարունակել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքները և առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու, դիրքապահ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար:
Վերջին մեկ տարում Հայաստանի սահմանին իրավիճակը կտրուկ փոխվել է. կոշտ պաշտպանական համակարգ է տեղադրվել, որն արդեն մի քանի անգամ դրսեւորել է իրեն: Բացի այդ, ինչպես նշում են զինծառայողները, փոխվել է ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերմունքը: Մարտական հերթապահություն իրականացնողները պատժիչ եւ այլ օպերատիվ գործողությունների թույլտվություն ունեն:
շարունակությունը՝ կայքում