«ԱՄՆ պարտվել է Աֆղանստանում». թալիբների հայտարարությունը՝ ամերիկյան զորքերի դուրս բերման ավարտին
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Վաշինգտոնը պարտություն է կրել և չի հասել իր նպատակներին Աֆղանստանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին:
«Մենք լավ հարաբերություններ ենք ցանկանում ԱՄՆ-ի հետ», -հավելել է վերջինս:
Երեքշաբթի գիշեր Պենտագոնը հայտարարել է Աֆղանստանում իր առաքելության ավարտի մասին: Քաբուլի օդանավակայանը, որտեղ մինչև օգոստոսի 31-ը տարհանում էր իրականացվում, անցել է թալիբների վերահսկողության տակ:
Երկրում ԱՄՆ-ի «Հարատև ազատություն» առաքելությունն սկսվել էր 2001 թվականի հոկտեմբերին՝ որպես պատասխան սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների: 2014 թվականին առաքելությունը փոխարինվեց ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» գործողությամբ: Այդ ժամանակահատվածում հաջողվել է սպանել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին:
Ավելին․․․