Վիետնամում սահմանված «լոքդաունը» մեծացնում է սուրճի համաշխարհային մատակարարումների շուրջ մտավախությունները
Վիետնամում մեծանում են մտահոգությունները՝ կապված սուրճի համաշխարհային մատակարարումների հետ՝ հարավարևելյան ասիական երկրում շարունակվող կորոնավիրուսով պայմանավորված «լոքդաունի» ֆոնին:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, վիետնամական Հո Շի Մին արտահանման կենտրոնը շարունակում է գործել խիստ ճանապարհորդական սահմանափակումների պայմաններում, քանի որ երկրում մեծ տարածում է գտել կորոնավիրուսի նոր՝ «Դելտա» հիմնամանրէն:
Վիետնամը սուրճի ռոբուստա տեսակի խոշորագույն արտադրողն է: Ռոբուստայի հատիկների մեծածախ գներն այս տարի արդեն բարձրացել են 50 տոկոսով:
Վիետնամի Հո Շի Մին քաղաքում սահմանված մեկուսացման ռեժիմը նշանակում է, որ արտահանողների համար բարդություններ են ի հայտ գալիս ապրանքները տեղափոխելիս, այդ թվում՝ սուրճի հատիկները նավահանգիստ հասցնելիս, որտեղից այն ուղարկվում է աշխարհի տարբեր վայրեր:
Բացի այդ, վիետնամական նավահանգիստները կապող հանգույց են, որով անցնում է դեպի Չինաստան և Եվրոպա ուղարկվող ապրանքաշրջանառության ուղին:
Ավելին․․․