Վրաստանը հունվար-ապրիլին Հայաստանից 90 միլիոն դոլարի ներմուծում է իրականացրել
Վրաստանի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտաքին առևտրաշրջանառության տվյալները:
Հունվար-ապրիլին ժամանակահատվածում Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3 միլիարդ 91 միլիոն դոլար: Ընդ որում Վրաստանից արտահանումը կազմել է 788 միլիոն դոլար, իսկ վերաարտահանումը հանած՝ 636 միլիոն դոլար: Ներմուծումը կազմել է 2 միլիարդ 303 միլիոն դոլար, բացասական հաշվեկշիռը՝ 1.5 միլիարդ դոլար:
Վրացական ապրանքների գլխավոր շուկան Ռուսաստանն է, որին բաժին է հասնում վրացական արտահանման 16%-ը: Ռուսաստանին հաջորդում են Չինաստանն ու Թուրքիան՝ 10-ական տոկոս, Բուլղարիան՝ 7%, Հայաստանը՝ 6%: Մնացած 51%-ն արտահանվում է այլ երկրներ: Վրացական ներմուծման 16%-ը Թուրքիայից է գալիս, որին հաջորդում են Ադրբեջանը՝ 10%, Ռուսաստանը՝ 9%, Չինաստանը՝ 7%, Գերմանիան՝ 6%, այլ երկրները՝ 52%:
2017 թվականի առաջին 4 ամիսներին Վրաստանը Հայաստանից մոտ 90 միլիոն դոլարի ապրանք է ներմուծել, Հայաստան արտահանել՝ 50 միլիոն դոլարի ապրանք: