Մահացածին վատաբանելը հակաբարոյական արարք է. Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Մահացածի հետևից՝ կա՛մ լավը, կա՛մ ոչինչ» սկզբունքը, ինչպես ցանկացած հին իրավական սկզբունք, ունի իր ձևակերպված ու սպառիչ բացատրությունը։ Մահացածին վատաբանելը համարվում էր հակաբարոյական արարք (հասկանալի ասած՝ «լակոտություն»), քանի որ մահացածն ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ։
Ուստի տմարդի ստորություն կատարած Լևոն Բարսեղյանին փորձեմ մի փոքր էլ ես պատասխանեմ։
Մեղադրում եք Կարմենին «մարդկանց մահ ցանկանալու մեջ»։ Երևի նկատի ունեք ազգակործան պատուհասներին, որոնք հանձնեցին մեր հայրենիքն ու արժանապատվությունը։ Լավ։ Իսկ երբ 2016-ին հանրային դաշտում ձեր գաղափարակիցները ձևավորում էին «հող հանձնողին՝ հանձնենք հողին» նեո-հայկական սկզբունքը, դուք առարկե՞լ եք։ Չեք առարկել։ Իսկ այդ սկզբունքը, առնվազն 2017-2019-ին ամբողջությամբ ընդունված էր հայոց մեջ։ Բա էլ ի՞նչ եք ուզում Կարմենից։