Կարեն Կարապետյանը տվե՞լ է Ռուբեն Վարդանյանի պատասխանը
Լրագիր\ Վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 23-ին ընդունել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության նախագահ Կլաուս Մանգոլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էլեկտրոնային կառավարման համակարգի, կրթության ոլորտներում համագործակցությանը, նշված ուղղություններով հայաստանյան շուկա գերմանական ընկերությունների ներգրավմանը և համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանի մասնակցության հանգամանքը էական է: Անկասկած հանդիպումն ինքնին էական է իր բովանդակությամբ եւ քննարկվող հարցերի շրջանակի հեռանկարով: Սակայն այդ հեռանկարը, ինչպես տնտեսական գործակցության որեւէ այլ հեռանկար, ավելի ու ավելի կախվածության մեջ է հայտնվում Հայաստանում ներիշխանական քաղաքական ստատուս-քվոյից:
Ներքին գործընթացները, որ արտացոլվում են իշխանության տարբեր թեւերի գործողություններում եւ դրանցից սպրդող տեղեկատվական հոսքերում, վկայում են, որ խորհրդարանի ընտրությունից հետո Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել իր քաղաքական ծրագրերի առավել ագրեսիվ առաջմղմանը, եւ դրանցում ակնհայտորեն ենթադրվում է Կարեն Կարապետյանի անարդյունավետության վերաբերյալ հանրային մտայնության կամ կարծիքի գեներացիա:
շարունակությունը՝ կայքում