Նախագահի օգնականի փոխառությունները գերազանցում են 11 միլիոնը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ նախագահի օգնական նշանակված Հրայր Ղուկասյանի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած փոխառությունները կազմել են 11 միլիոն 855 դրամ: Ըստ էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի՝ Ղուկասյանն ունի երկու բնակարան, երկու ավտոմեքենա՝ «Lexus RX 330» և «Nissan Tiida 1.6 I» մակնիշների:
Նախագահի օգնականը հայտարարագրել է նաև 8 միլիոն 150 հազար դրամ, 25 հազար ԱՄՆ դոլար և 10 հազար եվրո դրամական միջոցներ և 250 ամերիկյան դոլարի չափով արժեթղթեր: Նրա նախորդ աշխատանքից ստացված վարձատրությունն էլ տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրը՝ հոկտեմբերի 2–ը, կազմել է 407 հազար 951 դրամ:
Հիշեցնենք, որ դեռևս 2 տարի առաջ՝ 2014 թ.–ին, Հրայր Ղուկասյանը նշանակվել էր ՀՀ նախագահի ռեֆերենտ: Նա Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Հովհաննես Ղուկասյանի որդին է:
Հրայր Ղուկասյանը քրեական իրավունքի մասնագետ է, իրավաբանական գիտությունների թեկնածու և դոցենտ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: