Ռուբեն Ափինյանի 78 հազար դոլարանոց առանձնատունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը նախորդ տարի 38 միլիոն դրամով առանձնատուն է գնել: Այս մասին տեղեկանում ենք Ափինյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Նրա դրամական միջոցները նախորդ տարի որոշակիորեն նվազել են՝ 10 միլիոն 300 հազար դրամից դառնալով 4 միլիոն 800 հազար: Տարեկան եկամուտները ստացվել են 9 միլիոն 91 հազար դրամ աշխատավարձից և 45 հազար ԱՄՆ դոլար ու 25 հազար եվրո ստացված փոխառություններից՝ վարկերից:
Կինը՝ Ջուլիետա Ամիրխանյանը, հայտարարագրել է 2 միլիոն 500 հազար դրամ դրամական միջոցներ և 4 հազար 800 եվրո տարեկան եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
Ռուբեն Ափինյանն այս ոլորտում է դեռևս 1983 թ.: Այն ժամանակ նա աշխատել է Ներքին գործերի համակարգում: 1999–2008 թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր:
Իսկ 2008–ից էլ զբաղեցնում է ներկայի պաշտոնը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում