Գորիս-Կապան միջպետական ճանապարհի բացման շուրջ եռակողմ բանակցությունները երեկ անարդյունք են ավարտվել, կշարունակվեն այսօր. Կապանի համայնքապետ
Գորիս-Կապան միջպետական ճանապարհի բացման շուրջ եռակողմ բանակցությունները հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի միջև երեկ անարդյունք են ավարտվել, այսօր կշարունակվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
Նրա խոսքով՝ հստակ ժամ չկա՝ երբ կվերսկսվեն բանակցությունները: Փարսյանի տեղեկացմամբ՝ հայկական կողմից բանակցություններին մասնակցում են սահմանապահ զորքերի ներկայացուցիչները: