Ձեր աջակիցները պատերազմից հետո տարածում են հետևյալ թեզը. «Խեղճ Նիկոլն ինչ աներ, Ղարաբաղը նախկինները ծախել էին, խեղճ «հարիֆի» գլխին ջարդվեց». համաձա՞յն եք այդ ձևակերպմանը. Ղազինյանը՝ Փաշինյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարց սկսեց՝ դատապարտելով այսօր ԱԺ-ում եղած քաշքշուկը: Նա նշեց՝ զրահուրելի տեսարան էր, երբ ռազմական համազգեստով մի քանի տասնյակ մարդ ուղղակի հարձակվել էին մի աղջկա վրա և ուզում էին հեռացնել:
«Դա տղամարդուն, հային ոչ վայել վարքագիծ էր, դա տեղի ունեցավ հիմնական զեկուցողի արտահայտությունից հետո, թե քիչ են անում: Ես դա հռչակում եմ որպես հրաման՝ անցնելու գործողությունների: Դա եղավ Ձեր խոսքից հետո»,-ասաց նա: