Մեծ Բրիտանիայի իշխանությունները ռեկորդային թվով ներգաղթյալների են ձերբակալել երկիր մտնելու փորձի ժամանակ
Մեծ Բրիտանիայի իշխանություններն ավելի քան 820 ներգաղթյալի են ձերբակալել, որոնք փորձել են անօրինական ճանապարհով մտնել երկիր Լա Մանշի նեղուցով, որով կղզին բաժանվում է Եվրոպայի մայրցամաքից:
Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ՆԳՆ տվյալները, սա ռեկորդային ցուցանիշ է մեկ օրվա համար: «Շաբաթ ռեկորդային թվով՝ 828 ներգաղթյալ է կանգնեցվել Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից Լա Մանշի նեղուցում»,- հայտնել է հեռուստաալիքը:
Աղբյուրի տվյալներով՝ նույն օրը ևս 193 ներգաղթյալ կանգնեցվել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից:
Ավելին․․․