Տավուշի սահմանագոտուց բնակչության տարհանում չի նախատեսվում․ մարզպետարանի պարզաբանումը
Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում գրված է․ «Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:
Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել: