Հայտնի է, թե ում հարսանիքին է մասնակցել Փաշինյանը
Hraparak.am-ը գրում է, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի դստեր հարսանիքն էր կայանալու շաբաթ օրը, Փարավոն ռեստորանային համալիրում: Հայտնի է, որ հարսանիքն իրոք շատ բազմամարդ է եղել՝ 500-600-ի չափ մարդ է ներկա եղել: Մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը կրտսեր դուստրերի, որդու և եղբոր հետ: Աննա Հակոբյանը չի եղել: Փաշինյանը նստած է եղել իջևանցիների հետ: Բայց հարսանիքը՝ օլիգարխիկ պատկերացումներով, համեստ է եղել՝ բնական ծաղիկներով զարդարում չի եղել, երգիչ-երգչուհիներ չեն եղել: Հյուրերի մեծ մասը եղել են պաշտոնյաներ, պատգամավորներ, որոնք սպասել են, թե երբ է վարչապետը հեռանալու, որ իրենք էլ գնան: Իշխանությունը սկսել է ֆորմալ ավանդույթներ ձևավորել և ստատուսից բխող պարտավորություններ, որոնք կատարվում են անկախ նրանից՝ ուզում են, թե ոչ: Նման հարսանիքների մասնակցելն այդ ավանդույթների շրջանակներում է:
Ավելին․․․