Ամերիկացիներին թույլ կտան հիփոթեքային վարկը մարել բիթքոիններով
ԱՄՆ հիփոթեքային վարկատուն (United Wholesale Mortgage, UWM) կսկսի վճարումներ ընդունել բիթքոինի տեսքով: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, ընկերությունը տարեվերջին արդեն թույլ կտա երկրի բնակիչներին հիփոթեքային վարկը մարել թվային արժույթի օգնությամբ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ընկերությունը դիտարկում է նաև Ethereum և այլ թվային արժույթներով վճարների տարբերակները:
UWM-ն ԱՄՆ-ում մեծությամբ երկրորդ հիփոթեքային վարկեր տրամադրող ընկերությունն է Quicken-ից հետո: Ընկերությունից դեռ չեն հստակեցրել՝ արդյոք ստացվող թվային արժույթը պահելու են նույն տեսքով, թե վերածելու են սովորական գումարի:
Ավելին․․․