Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատանքային միգրանտների միջև. ձերբակալվել են Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ
Մոսկվայի հյուսիսարևելյան շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել շինարար միգրանտների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է РЕН ТВ-ն, ծեծկռտուքին մոտ 20 մարդ է ներգրավվել: Բախումը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր շինհրապարակներից մեկում՝ «Նեկրասովկա» մետրոյի կայարանի հարևանությամբ:
Իրավապահները հանգամանքները պարզելու համար ձերբակալել են Ուզբեկստանի 7 քաղաքացու և Հայաստանի երկու քաղաքացու: Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Ավելին․․․