Մերկելը վերջին անգամ Մոսկվա կայցելի Գերմանիայի կանցլերի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որը պլանավորում Է քաղաքականությունից հեռանալ ընթացիկ տարվա սեպտեմբերին Բունդեսթագում կայանալիք ընտրություններից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սեպտեմբերին Գերմանիայում կընտրեն նոր կանցլերի, որը կդառնա այն կուսակցությունից թեկնածուն, ով նոր կառավարության կազմ կմտնի ավագ գործընկերոջ իրավունքներով, այսինքն՝ ընտրություններում հավաքելով առավել մեծ թվով ձայները և ձևավորելով ամենախոշոր խմբակցությունը նոր Բունդեսթագում:
Մերկելը դեռ 2018 թվականին հայտարարել Էր, որ կանցլերի պաշտոնում այս ժամկետը վերջինը կդառնա իր համար, և որ ինքը պաշտոնը կթողնի 2021 թվականի սեպտեմբերին կայանալիք ընտրություններից հետո: Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, պլանավորվում Է քննարկել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև դիտարկել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ հարցեր:
Ավելին․․․