Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանՀայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՖասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր
Քաղաքականություն

Թուրքիայի համար Արցախի հարցը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման մնալ. Ռ․ Սաֆրաստյան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրական հնարավորություն այսօր չի տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարներին և նոր կառավարության հնգամյա ծրագրի արտաքին քաղաքականության բաժնում հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող կետի մեկնաբանությանը՝ Սաֆրաստյանը արձանագրեց, որ երկու կողմից դիրքորոշումները 30 տարվա ընթացքում, փաստորեն, չեն փոխվել, այսինքն՝ Հայաստանը առաջվա պես կողմ է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների, իսկ Թուրքիան առաջվա պես իր նախապայմաններն է առաջ քաշում:

Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու լուրջ ցանկություն չունի նախ այն պատճառով, որ դա տնտեսական և քաղաքական օգուտներ չի տա իրեն, և երկրորդը՝ Թուրքիան հույս ունի, որ ուժով կպարտադրի պատերազմից թուլացած Հայաստանին այն զիջումները, որն ինքն առաջ է քաշում 30 տարի շարունակ Արցախի հիմնահարցի, Հայոց ցեղասպանության ճանաչման և տարածքային խնդիրների վերաբերյալ: Սակայն Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Հայաստանը տուրք չի տա այդ ճնշումներին և որևէ զիջման չի գնա՝ ինչպես չի գնացել մինչ օրս:

Օգոստոսի 18-ին հրապարակվեց ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, որի «Արտաքին քաղաքականություն» բաժնում կա ենթակետ նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ծրագրից պարզ է դառնում, որ այս հարցում Հայաստանի կառավարությունը մնում է իր նույն դիրքորոշմանը՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների: Թեև, իհարկե, հայ-թուրքական հարաբերություններին նվիրված պարբերության մեջ մատնանշված է Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը 2020 թ. 44-օրյա պատերազմում, ինչը, դիվանագիտական հարաբերությունների բացակայության և սահմանների փակ լինելու հետ միասին, բացասական ազդեցություն է ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա:

- Պարոն Սաֆրաստյան, փաստորեն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում մնում է նույնը՝ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների: Ինչպե՞ս եք գնահատում այս դիրքորոշումը՝ հաշվի առնելով վերջին մեկ տարվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած զգալի փոփոխությունները:

- Այո՛, շատ ճիշտ եք ասում: Փաստորեն, նորանկախ Հայաստանը իր գոյության ամենաառաջին օրվանից որդեգրել է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը, և միաժամանակ Թուրքիան հենց սկզբից էլ Հայաստանի առջև դրել է նախապայմաններ հարաբերությունները կարգավորելու համար: Այդ նախապայմանները շատ լավ հայտնի են, երեքն են, չարժե կրկնել:

Եվ երկրորդ հանգամանքը. պետք է արձանագրենք, որ անցած 30 տարիների ընթացքում, երբ Հայաստանը հայտարարում էր, որ համաձայն է առանց նախապայմանների, Թուրքիան նախապայմաններ էր դնում, այդուհանդերձ, հարաբերությունները չեն հաստատվել: Այստեղից եզրակացություն է բխում, որ Թուրքիան ցանկություն չի ունեցել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու: Համենայն դեպս, լուրջ ցանկություն: Եվ Թուրքիայի այդ մոտեցումը, փաստորեն, շարունակվում է: Այսինքն՝ երկու երկրներն էլ շարունակում են իրենց հին մոտեցումները:

Իսկ իրադրությունը պատերազմից հետո կտրուկ փոխվել է: Թուրքիայի մասնակցությունը այդ պատերազմին, ինչպես նշված է կառավարության ծրագրում, կտրուկ փոխեց իրադրությունը ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում, այլ ընդհանրապես տարածաշրջանում: Եվ Թուրքիան, եթե մինչև այդ Հայաստանի նկատմամբ անցկացնում էր հարկադրման քաղաքականություն, ապա հիմա արդեն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում և նպատակ ունի Ադրբեջանին օգտագործելով՝ ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա և հասնել իր պահանջած զիջումներին Հայաստանի կողմից: Այնպես որ, ներկա պայմաններում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրական հնարավորություն ես չեմ տեսնում:

- Իհարկե, մասնագետները և մենք հիշում ենք՝ որոնք էին Թուրքիայի այդ երեք նախապայմանները, բայց ընթերցողների համար ևս մեկ անգամ վերհիշենք:

- Դա ձևակերպվում էր հետևյալ կերպ, որ առաջին հերթին Հայաստանը ամենաբարձր մակարդակով վերահաստատի, որ հավատարիմ է Կարսի պայմանագրին (1921 թ.): Երկրորդ նախապայմանը կապված էր Արցախի հիմնահարցի հետ, որ Հայաստանը հրաժարվի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը ճանաչելուց, Արցախի Հանրապետությանը օգնելուց, նրա հետ դաշնակային հարաբերություններից և այլն: Եվ երրորդ՝ Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականության հետապնդումից:

- Մինչ 2020 թ. պատերազմը թուրքերը որպես առաջնային նախապայման էին առաջ քաշում Լեռնային Ղարաբաղի հարցը, որ այն մոտավոր ձևակերպմամբ՝ լուծվի Ադրբեջանին ցանկալի տարբերակով: Դժբախտաբար, 44-օրյա պատերազմից հետո նրանք շատ մոտեցան այդ նպատակին՝ այդ թվում ու հատկապես Թուրքիայի ջանքերով և Ադրբեջանին հատկացրած բազմակողմանի օժանդակությամբ: Հիմա ի՞նչ պիտի ասեն: Եվ ի՞նչն է հիմա խանգարում առհասարակ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը:

- Գիտեք, իհարկե, Ադրբեջանին և Թուրքիային չհաջողվեց Արցախի հարցը լուծել այնպես, ինչպես որ իրենք էին երազում: Ռուսական խաղաղապահները, փաստորեն, այնտեղ այդ ծրագրերը խափանեցին: Դրա համար Արցախի հիմնահարցը մնում է որպես նախապայման:

Բայց ի՞նչն է խանգարում: Շատ կարևոր հարց եք տալիս: Խանգարում է, ինչպես ասացի, Թուրքիայի չկամությունը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով, որովհետև թուրքերը գտնում են, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը իրենց ոչինչ չի տա: Տնտեսական առումով Հայաստանը առանձնապես մեծ շուկա չէ: Քաղաքական առումով էլ դրա մեջ իրենց համար դրական որևէ տեղաշարժ չեն տեսնում:

Մյուս կողմից Թուրքիան ունի աշխարհաքաղաքական հաշվարկները, և դրանք հետևյալն են, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով և պետք է շահագրգռված լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ՝ դեպի ծով ելք ստանալու համար, և նաև գտնվում է շրջափակման պայմաններում ու հնարավորություններ է փնտրում Թուրքիայի սահմանը բացելու համար: Կարծում են, որ դրա համար Հայաստանը կգնա զիջումների, բայց Հայաստանը մինչ օրս չի գնացել զիջումների, և համոզված եմ՝ չի էլ գնա:

Բացի այդ, պետք է փորձենք հասկանալ, թե Թուրքիայում ի՞նչ ծրագրեր կան Հայաստանի հետ կապված: Ես կարծում եմ՝ Հայաստանի հետ կապված նրանց ծրագրերը փոխվեցին պատերազմից հետո, որովհետև Ադրբեջանը իրենց օգնությամբ հաղթանակ տարավ, և իրենց թվում է, թե կարող են ավելի մեծ զիջումներ կորզել Հայաստանից, քան թե մինչև հիմա են ստացել: Դրա համար գնալով ճնշումը ուժեղացնում են՝ ավելացնելով զորավարժությունները, սաստկացնելով քաղաքական հայտարարությունները և այլն: Այլ խոսքերով՝ նրանք կարծում են, որ մանավանդ այս փուլում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը իրենց ոչինչ չի տա, դրա համար չեն ցանկանում հարաբերությունները կարգավորել: Իսկ այն հայտարարությունները, որոնք արվում են Թուրքիայի այս կամ այն ղեկավարի կողմից, դրանք ես ընկալում եմ որպես ավանդական թուրքական քաղաքականության դրսևորում:

- Չեն ցանկանում, քանի որ կարծում են, թե ուժո՞վ կարող են ստանալ այն, ինչ ուզում են:

-  Այո, կարծում են, որ Հայաստանը պարտվեց պատերազմում, հիմա եթե ճնշումն ուժեղացնեն՝ նոր զիջումներ կստանան Հայաստանից:

- Այս համատեքստում ամենաշատ քննարկվող հարցերից մեկը պանթուրքիզմի ծրագիրն է, որին, ի դեպ, մի քանի տարի առաջ Հայաստանում շատերը չէին հավատում, բայց հիմա, երբ իրավիճակը կտրուկ փոխվել է, դրա վտանգը շատ հստակ սկսել է ուրվագծվել: Կարո՞ղ ենք ասել, որ սա այսօր Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական նպատակն է:

- Այո, եթե մենք ավելի ենք խորանում թուրքական քաղաքականության մեջ, ապա ինքներս մեզ հարց պիտի տանք, թե ի՞նչ նպատակներ է ունի Թուրքիան ոչ միայն Հայաստանի վերաբերյալ, այլ տարածաշրջանում: Եվ, իհարկե, այստեղ պետք է ընդգծենք, որ պանթուրքիզմի գաղափարախոսությունը ներկայումս դարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության շատ կարևոր ուղղություն: Դա արտահայտվեց, օրինակ, այսպես կոչված «Շուշիի հռչակագրում»: Ալիևի և Էրդողանի ստորագրած այդ փաստաթղթում կար կետ, համաձայն որի Թուրքիան և Ադրբեջանը պետք է ավելի խորը ինտեգրվեն: Եվ ես դա բնութագրում եմ որպես մի գործընթացի սկիզբ, որը տանելու է Թուրքիա-Ադրբեջան դաշնային պետության առաջացման՝ ինչպես Ռուսաստանն ու Բելառուսն են: Բայց այնտեղ նաև կար կետ պանթուրքիստական ուղղվածության մասին՝ շատ վառ արտահայտված: Եվ կարելի է եզրակացնել, որ, փաստորեն, Թուրքիան դիտարկում է իր ինտեգրումը Ադրբեջանի հետ որպես առաջին քայլ պանթուրքիստական ծրագրերի իրականացման համար: Այլ պետությունների համար էլ, այսպես ասած, ճանապարհ է բացում ինտեգրելու Թուրքիային և Ադրբեջանին, և այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում մանավանդ ռազմական համագործակցության բնագավառում, Թուրքիան ակտիվորեն իր զենք-զինամթերքն է վաճառում թյուրքալեզու պետություններին, շատ հաճախակի Թուրքիայի պաշտպանության նախարարն է այցելում այդ երկրներ, նրանց ղեկավարներն են գալիս Թուրքիա: Եվ հիմա արդեն կարելի է ասել, որ Թուրքիան պանթուրքիզմը դարձրել է իր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Իհարկե, մնում է նաև նեոօսմանականությունը և իսլամականությունը: Այդ երեք ուղղություններն էլ կան Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, բայց հիմա, այս պահին, կարծում եմ, նրանք ավելի շատ նախապատվությունը տալիս են պանթուրքիստական ծրագրերի իրականացմանը:

- Այսինքն՝ ժամանակները փոխվում են, բայց այդ մի քանի հիմնական ուղղությունները՝ ինչպես ժամանակին պանօսմանիզմն էր, պանիսլամիզմը և պանթուրքիզմը, այդուհանդերձ, պահպանվո՞ւմ են Թուրքիայի օրակարգում:

- Իհարկե, դրանք պահպանվում են, ուղղակի ժամանակ առ ժամանակ դրանցից մեկնումեկը ակտիվանում է, մյուսներով ավելի քիչ են զբաղվում: Հիմա, կարծում եմ, այն շրջանն է, երբ ավելի ակտիվ հանդես է գալիս հենց պանթուրքիզմը:

- Վերջին օրերին Ալիևը առանձնապես աչքի էր ընկնում սանձարձակ և անընդունելի հայտարարություններով՝ հասնելով նրան, որ նույնիսկ արդեն սեփական անվանումներն է տալիս հայկական բնակավայրերին: Սյունիքի վերաբերյալ Ալիևի հայտարարությունները ի՞նչ կապ ունեն պանթուրքիստական այդ ծրագրերի հետ:

- Բոլորս էլ, իհարկե, լավ հասկանում ենք, որ Սյունիքը պանթուրքիստների համար ունի բանալի նշանակություն, որովհետև Սյունիքը հնարավորություն է տալիս ուղղակի կապ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Դրա համար, ես դեռ տարիներ առաջ եմ ասել, որ Սյունիքը Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ ձգտումների հիմնական թիրախն է: Երկրորդը, ի տարբերություն որոշ մեկնաբանների՝ ես լուրջ եմ ընդունում Ալիևի հայտարարությունները այն առումով, որ թեև դրանք անհեթեթություն են թվում, բայց իրականում, իրենց հաշվարկներով դրանք հող են նախապատրաստում ու պիտի որպես հիմնավորում ծառայեն Թուրքիայի և Ադրբեջանի հետագա ագրեսիվ գործողություններին: Այնպես որ, այդ հայտարարություններն էլ են իրենց նպատակին ծառայում:

- Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում նշվում է տարածաշրջանի տնտեսական կապերը վերականգնելու և Նախիջևանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցությունը ապահովելու մասին: Հայաստանը հայտարարում է, որ կողմ է տարածաշրջանային կոմունիկացիաների վերականգնմանը, իսկ Ադրբեջանը համառորեն խոսում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ո՞րն է տարբերությունը Ադրբեջանի պատկերացրած «միջանցքի» և տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու միջև:

- Նրանք ձգտում են, որ այդ «միջանցք» ասվածը, որի մասին ոչ մի խոսք չկա այդ համաձայնագրում, ձեռք գցեն և Հայաստանի սուվերեն տարածքի մի մասը վերցնեն իրենց հսկողության տակ և իրենց ցանկությամբ կառուցեն երկաթգծի և ավտոմոբիլային ճանապարհները՝ այդ տարածքը դուրս բերելով Հայաստանի ինքնիշխանությունից: Դա է նրանց նպատակը: Բայց նման բան չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Այնպես որ, չեմ կարծում, թե նրանց կհաջողվի այդ ճնշումները օգտագործելով հասնել իրենց նպատակին:

- Պատերազմից հետո ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Թուրքիայի ղեկավարությունները խոսել են երկկողմ հարաբերությունների մասին: Նիկոլ Փաշինյանը ապրիլին ասաց, որ տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման համար Թուրքիան պետք է հրաժարվի Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականությունից, իսկ Էրդողանը ապրիլի 24-ից մի քանի օր անց հայտարարեց, թե Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ բարիդրացիության սկզբունքի վրա հիմնված հարաբերություններ հաստատել, ինչին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ հայկական կողմն այդ «ուղերձը» ստացել է, սակայն կարևորում է ոչ միայն խոսքը, այլև գործնական քայլերը Թուրքիայի կողմից: Ի՞նչ կարելի է կանխատեսել այս հարաբերությունների վերաբերյալ:

Ավելին․․․