Եղցահողի սահմանին ադրբեջանական դիրքերը դատարկ են, ադրբեջանցիները հետ են քաշվել, սահմանը շուրջօրյա կհսկեն ռուս խաղաղապահները. Եղցահողի գյուղապետ
Այսօր առավոտյան ժամը 10-ի մոտակայքում ադրբեջանական զորքը հետ է քաշվել Եղցահողի սահմանին իրենց զբաղեցրած հատվածից, այս պահին իրենց դիրքերը դատարկ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը:
«Ադրբեջանական զորքը մեր զինվորների հեռանալուց հետո մոտ 1 կմ առաջխաղացում էր ունեցել, ինժեներական աշխատանքներ էին սկսել, դիրքավորվել էին, այսօր հետ են քաշվել իրենց զբաղեցրած դիրքերից, իրենք հիմա մնացել են նախկինում համայքնին պատկանող անասնաֆերմայի տարածքում»:
Հակոբյանը նշեց, որ ռուս խաղաղապահների հետ պայամանավորվել են, որպեսզի նրանց կողմից իրականացվող հերթապահությունը լինի շուրջօրյա:
«Այս պահին իրականացվում է պարեկային հերթապահություն, սակայն մեզ ասացին, որ շուտով հերթապահությունը կդարձնեն շուրջօրյա»,- ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը:
Ավելին․․․