Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելունՆախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էԱռողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել Հրդեհ Ստեփանավան քաղաքում Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ» Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ Գևորգյան«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ» Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ» Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ» Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի ՌԴ ԶՈւ-ի Կիևի վրա hարձակման հետևանքով զnhվել է 24 մարդ. Ուկրաինայի ԱԻՊԾ Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. ԼուկաշենկոՈւժեղ Մարտունի. լուսանկարներԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran TimesԳտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանԱնչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանՄոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. ԼավրովՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում են
Հասարակություն

Սպեցնազը, որ Սև լճի հարևանությամբ կին ձերբակալեց, համարձակվե՞ց մոտենալ լճին ու վերցնել ադրբեջանցիներին

Համացանցը լցված է Գորիսի փոխքաղաքապետերի կալանքի լուսանկարներով։ Իսկապես ազդեցիկ տեսարան էր ու երևի չի եղել մարդ, որը հայհոյանքով չնայի այդ լուսանկարները, թե ինչպես են դիմակավորված, զինվորական համազգեստով անձինք թևերը ոլորած՝ տանում Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին։ Յոլյանի թևերը, իհարկե, չէին ոլորել, բայց դա, արդեն, նշանակություն չունի։ Այստեղ զավեշտը ոչ թե այն էր, որ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները որևէ ձայն չհանեցին, զավեշտը ոչ թե այն էր, որ գորիսցիներն անգամ ձայն չհանեցին, այլ՝ թե որտեղ էին կատարվում իրադարձությունները։

Ուղիղ 3 ամիս և մեկ շաբաթ առաջ Գորիսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա եկան ու Սև լիճը զավթեցին ադրբեջանցիները։ Վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե կռիվ չի անելու մի լճակի համար, պաշտպանության նախարարը հոխորտում է, թե՝ ով սահմանից էս կողմ գա՝ կրակեք, բայց արդեն եկածներին ոչ միայն ոչինչ չեն անում, այլև թույլ են տալիս, որ նրանք մեր երկրում դիրքեր զբաղեցնեն, ամրանան ու կրակեն մեզ վրա։

Որևէ հատուկ նշանակության ջոկատ չմտավ Սև լիճն ազատագրելու, որևէ ադրբեջանցի չձերբակալվեց, չկալանավորվեց, չսպանվեց, բայց նրանց շրջանցելով՝ սպեցնազը հասավ Գորիս՝ կալանավորելու համայնքապետի տեղակալներին։

Ասեք, որ ամոթ էր տեսարանը։

Գործողությունների կենտրոն Գորիսը Սև լճից մի քանի կիլոմետր է հեռու։ Սպեցնազը ծածուկ անցավ այդ լճի կողքով, որ հանկարծ ադրբեջանցիները իրենց չտեսնեն, գնաց ու կալանավորեց կնոջը, հետո «միգալկեքը» դուխով արձակելով՝ անցան տարածքը, թե՝ անհոգ եղեք, Գորիսում ղեկավար չենք թողել, ինչ ուզեք՝ կարող եք անել։

Ամիսներ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում էր, թե սպեցնազը չի ենթարկվել հրամանին ու չի գնացել սահման։ Փախել է։ Փաստորեն, սպեցնազը չի ենթարկվում սահման գնալու, հայրենիքը պաշտպանելու հրամանին, բայց ենթարկվում է կնոջ կալանավորելու հրամանին, դա հեշտ է։ գուցե տղամարդավարի չէ, բայց հեշտ է։

Կալանավորվեցին մարդիկ, որոնք մեծ աշխատանք էին կատարել պատերազմի ժամանակ, փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ մարտի դաշտում, Իրինա Յոլյանը՝  թիկունքում, կազմակերպում էր օգնությունների տեղ հասցնելը։

Էդ սպեցնազը, որ նրանց կալանավորեց, ու բերեց Երևան, մտքներով անցա՞վ մի քանի կիլոմետր էն կողմ մտնեն Սև լիճ, լիքը ադրբեջանցիներ կան, նրանց էլ ձերբակալեն, մեր սահման են մտել։ Չէ, չանցավ, որովհետև սրանք  կին բռնելու հրաման կատարող են միայն։

Տպավորություն է, որ այս իշխաննությունը լիարժեքորեն կատարում է Ալիևի հրահանգները․ Ալիևն ասել է՝ Զանգեզուրը մերն է, ուրեմն Նիկոլը պետք է Զանգեզուրը մաքրի ու պատրաստի Ալիևի համար, դիմադրող օջախները մաքրի։ Նիկոլը գլխատում է Գորիսը․ այն, որ և՛ քաղաքապետն է կալանավորված, և՛ տեղակալները, սա ոչ այլ ինչ, քան գլխատում, չես կարող համարել։ Նրանց փոխարեն պետք է այդ պաշտոններին նշանակվեն մարդիկ, որոնց համար «Սյունիքն Ադրբեջան է և վերջ»։

Վստահ եմ՝ եթե Գորիսն ունենար 20 քաղաքապետ և նույնքան էլ տեղակալ, պարզվելու էր, որ 20-ն էլ հանցագործ են, որպեսզի կլանավորեին։

Սա՛ է այս իշխանության որակը