Գեղարքունիքում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Ավելին․․․