«ՌԴ-ն չի շտապում «Թալիբան»-ի իշխանության ճանաչման հարցում». Լավրով
Ռուսաստանը չի շտապում ճանաչել Աֆղանստանում «Թալիբան» շարժման իշխանությունը: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Մենք, ինչպես մյուս բոլոր երկրները, չենք շտապում ճանաչման հարցում», - ասաց նա՝ միաժամանակ մատնանշելով, որ Ռուսաստանը նկատում է «Թալիբան»-ի կողմից դրական ազդակներ Աֆղանստանի հետագա զարգացման վերաբերյալ:
Լավրովի խոսքով ՝ Ռուսաստանը հույս ունի, որ «Թալիբան» շարժման երկխոսությունը Աֆղանստանի քաղաքական ուժերի առաջնորդների հետ կավարտվի երկրի կառավարության անցումային ներառական կառույցների ձևավորմամբ:
Ավելին․․․