Ֆրանսիայում հազարավոր մարդիկ են տարհանվել անտառային հրդեհի պատճառով
Հազարավոր մարդիկ տարհանվել են Ֆրանսիայի հարավում, որտեղ անտառային հրդեհը մոլեգնում է Սեն-Տրոպե կուրոտային քաղաքի մերձակայքում, հայտնում է հրշեջ ծառայությունը:
Ինչպես նշում է Al Jazeera-ն, բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամիների դժվարին պայմաններում կրակի դեմ պայքարում է մոտ 750 հրշեջ և ջրցան ինքնաթիռ:
«Հազարավոր մարդիկ տարհանվել են որպես նախազգուշական միջոց, սակայն զոհեր չկան», - երեքշաբթի ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը՝ հավելելով, որ կրակը «դեռ շատ սաստիկ է»:
Ավելին․․․