ՀԱՊԿ-ը միջոցներ կձեռնարկի տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի սրման դեպքում
ՀԱՊԿ-ը հետևում է Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը և իրավիճակի սրման ու Տաջիկստանի անվտանգությանը սպառնալիքի դեպքում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ կոլեկտիվ միջոցները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։