Գլեդիս Բերեջիկլյանը Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը, անդրադառնալով իր անձնական պատմությունը՝ որպես Հայոց ցեղասպանության վերապրածի թոռնուհի, կրկին կոչ է արել Ավստրալիայի դաշնային կառավարությանը միանալ աշխարհում գնալով աճող այն պետությունների թվին, որոնք ճանաչել են Օսմանյան կայսրության բնիկ քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, ասորիների և հույների կոտորածները որպես ցեղասպանություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը:
Աղբյուրը նշում է, որ վարչապետ Բերեջիկլյանը հարցին անդրադարձել է ասորիների ցեղասպանության օրվա և ասորի նահատակների վիրտուալ հիշատակմանը նվիրված իր ելույթում, որը հեռարձակվել է Ասորիների ազգային խորհրդի կողմից:
Ավելին․․․