Ազատագրեք Աֆղանստանը. Բողոքի ակցիա ԱՄՆ Սպիտակ տան դիմաց
Մի քանի հարյուր մարդ հավաքվել է ԱՄՆ Սպիտակ Տան դիմաց՝ կոչով դիմելով ամերիկյան իշխանություններին, որպեսզի վերջիններս միջոցներ ձեռնարկեն ծայրահեղական «Թալիբան» շարժման դեմ և դադարեցնեն բռնությունն Աֆղանստանում: Փոխանցում է Tass-ը:
Քաղաքացիները պահանջում են ԱՄՆ իշխանություններից չհեռանալ Աֆղանստանից, ազատագրել Աֆղանստանը:
Բողոքի ակցիայի մի շարք մասնակիցներ մեղադրանքներ են հնչեցրել Ջո Բայդենի հասցեին՝ նշելով, որ նա գործում է անպատասխանատու կերպով, նա լքում է Աֆղանստանն ամենակարևոր պահին: