Ամերիկան փոշմանելու է, մեր դաշնակիցները մեզ ավելի քիչ կվստահեն. ԱՄՆ սենատոր
ԱՄՆ սենատոր Բեն Սասսը մեղադրել է Թրամփին և Բայդենին նրանում, որ թույլ են տվել թալիբներին իշխանություն վերցնել Աֆղանստանում: Սասսի կարծիքով, նրանք կրկնել են 1975-ի իրադարձությունը, երբ Հարավային Վիետնամից ամերիկացիները ստիպված եղան էվակուացնել իրենց քաղաքացիներին: Այս մասին հայտնում է Tass-ը:
«Իրական աղետ է Աֆղանստանում՝ ամոթալի, աֆղան կանանց նկատմամբ դաժան վերաբերմունք և մեր դաշնակիցների սպանություն՝ սա Թրամփի և Բայդենի ռազմավարության թուլության արդյունքն է »,- ասել է սենատորը: