Քաբուլի միջազգային օդանավակայանում արգելվել են թռիչքները՝ բացառությամբ ռազմական օդանավերի
Քաբուլի միջազգային օդանավակայանից բոլոր առևտրային թռիչքները դադարեցվել են, հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Ինչպես գրում է BBC-ն, Թույլատրվում է գործել միայն ռազմական օդանավերին: British Airways-ը հաստատել է, որ ներկայումս չի թռչում Աֆղանստանի օդային տարածքով:
Իրանական Tasnim գործակալությունը հրապարակել էր Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի՝ երկրից հեռանալու տեսանյութը: